Այսօր Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցն է

Երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք, ավելի քան կես միլիոն մարդ դարձավ անօթևան:

Այսօր դեկտեմբերի յոթն է՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը: 35 տարի առաջ այս օրը, ժամը 11:41-ին տեղի ունեցած երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք, ավելի քան կես միլիոն մարդ դարձավ անօթևան:

Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս եկավ Հայաստանի արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը։ Լիովին ավերվեցին Սպիտակ քաղաքը և 58 գյուղ, մասամբ՝ Գյումրի, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print