1.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Շիրակի մարզով՝ Քեթիի լեռնանցքով։
Ավարտվել է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ141+500-կմ143+300 հատվածի հիմնանորոգումը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
1.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Շիրակի մարզով՝ Քեթիի լեռնանցքով։ Հիմնանորոգումը մեկնարկել էր 2023 թվականին։
Կապալառու կազմակերպությունն է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։