Իրենք ներկայացնում են, որ բաց հանքը շահագործելը իրենց համար այլևս շահավետ չէ և հիմա փակ հանքային աշխատանքներ են կատարվում։
Սոթքի հանքավայրը մասնակիորեն աշխատում է, այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպես Կարեն Սարգսյանը։
«Բաց հանքի աշխատողները արդեն ազատված են աշխատանքից։ Իրենք որոշակի խնդիրներ ունեն, գրավոր դիմել էին ինձ, ես իրենց խնդրանքն ուղարկել եմ էկոնոմիկայի նախարարություն։ Առաջիկայում նախարարի հետ կքննարկենք, թե ինչ լուծումներ կարող ենք տալ խնդիրներ։ Իրենք ներկայացնում են, որ բաց հանքը շահագործելը իրենց համար այլևս շահավետ չէ և հիմա փակ հանքային աշխատանքներ են կատարվում»։