Հայազգի ուսուցչուհին իր մարմնով պաշտպանել է երեխաներին կրակոցներից

Երեխաների փրկությանը մասնակցել է նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ նա նրանց ձեռքերի վրա դուրս է հանել դպրոցից

Բրյանսկի վարժարանում կրակոցները եղել են կենսաբանության դասին, ուսուցչուհին եղել է Օֆելյա Մկրտչյանը: 26-ամյա ուսուցչուհին փակել է երեխաներին իր մարմնով, ինչի արդյունքում ստացել է վնասվածքներ։ Այս մասին Инфо24–ի թղթակցին ասել է հրաձգությունից մահացած աղջկա ընկերուհին։

Այսօր առավոտյան լուրեր տարածվեցին, որ Բրյանսկի 5-րդ վարժարանում հրաձգություն է տեղի ունեցել: Կրակողը 8ա դասարանի աշակերտուհի 14-ամյա Ալինան է, որը դպրոց է տարել հոր հրացանը, նրա մոտ նաև որսորդական դանակ է եղել։ Հրաձգության արդյունքում կան զոհեր։

«Ուսուցիչը փակել է երեխաներին իր մարմնով և ինքն է հայտնվել վերակենդանացման բաժանմունքում», – պարբերականին հայտնել է մահացածներից մեկի ընկերուհին:

Զրուցակիցը հավելել է, որ իրեն հստակ հայտնի չէ, թե ինչպիսի ընտանիքից է եղել համադասարանցիներին սպանած աղջիկը։ Բայց, ինչպես նա ընդգծել է, ամենայն հավանականությամբ, անապահով: Նրա խոսքով` աշակերտուհին ինտրովերտ է և քիչ մարդկանց հետ է շփվել։

Աշակերտուհին նշել է, որ Օֆելյան դպրոցում աշխատում է արդեն 3-4 տարի, սակայն արդեն իրեն դրսևորել է իրեն որպես հրաշալի ուսուցչուհի, որը միշտ ամեն ինչ արել է աշակերտների համար: Նա ընդգծել է, որ Օֆելյան բոլորի համար հերոսուհի է։

Երեխաների փրկությանը մասնակցել է նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ նա նրանց ձեռքերի վրա դուրս է հանել դպրոցից։ Նա նաև նշել է, որ հրաձիգը դասարան է մտել առանց խոչընդոտի:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print