Թուրքիան սադրանք է որակել Ֆրանսիայի կողմից Հայաստան ուղարկվող զրահափոխադրիչները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանից վերադառնալուց հետո լրագրողների հետ խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունից․
«Հայաստանի իշխանությունները, դասեր քաղելով վերջին իրադարձություններից, չպետք է սադրանքների դիմեն։ Հայաստանին ձեռնտու է օգտվել խաղաղության հնարավորությունից և չընկնել իրեն ապակողմնորոշող երկրների ծուղակը։ Ադրբեջանի հետ խաղաղության վրա հիմնված հարաբերությունները լավագույն տարբերակն են Հայաստանի համար», – ասել է Էրդողանը։
Ըստ Թուրքիայի առաջնորդի՝ Ֆրանսիայի կողմից Հայաստան ուղարկվող զրահափոխադրիչներն ուղղակի սադրանք է․ «Ֆրանսիան պետք է իմանա, որ ոչ թե լավություն է անում Հայաստանին, այլ, հակառակը, վնաս հասցնում», – ասել է Էրդողանը։