ԵԽ-ն նպաստում է հայ-ադրբեջանական հարաբերություններին․ Ալիև

Այս տարիների ընթացքում Ադրբեջանի և Եվրախորհրդի միջև ձևավորվել է շատ սերտ համագործակցություն։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին ասել է այսօր՝ դեկտեմբերի 8-ին,  Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպման ժամանակ:

Ալիևը նշել է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի միջև ընդունված համատեղ հայտարարությունը փոխադարձ քաղաքական կամքի ևս մեկ ցուցադրություն է՝ խաղաղության օրակարգն առաջ մղելու և երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։

Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը շատ լավ հարթակ է երկու երկրների միջև վստահության ամրապնդման գործընթացներին նպաստելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն այցով ժամանել էր Ադրբեջան։ Այս մասին հայտնելով, նա նշել էր, որ Եվրախորհուրդը պատրաստ է աջակցել կողմերին կայուն խաղաղության հասնելու համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print