Պետության ղեկավարի պաշտոնում Պուտինի ներկայիս լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականի մայիսի 7-ին։
Վլադիմիր Պուտինը կմասնակցի 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին:
Այս մասին նա հայտարարել է Կրեմլում՝ Հայրենիքի հերոսների օրվա արարողության մասնակիցների հետ զրույցի ժամանակ։
«Ես առաջադրվելու եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի համար»,- ասել է Պուտինը։
Պետության ղեկավարի պաշտոնում Պուտինի ներկայիս լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականի մայիսի 7-ին։
Ռուսաստանում հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 17-ին։