Որքան կկազմեն պետբյուջեի եկամուտները 2024-ին

ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ 2024թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, հայտնում են Ֆինանսների նախարարությունից։ Ըստ այդմ`

  • 2024թ.-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրլն 723 մլրդ դրամ, որից հարկային եկամուտներն ու տուրքերը կկազմեն 2 տրլն 613 մլրդ դրամ։
  • Բյուջեի նախագծով նախատեսվել են 3 տրլն 206 մլրդ դրամ ծախսեր, որից կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 695 մլրդ դրամ։
  • Ըստ նախագծի՝ բյուջեի դեֆիցիտը կկազմի շուրջ 483 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 4.6%-ը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print