Ծեծկռտուքի պատճառը բարձր երաժշտությունն էր։
Մոսկվայի մետրոյում երկու կին ծեծկռտուք են սարքել, պատճառը բարձր երաժշտության վերաբերյալ դիտողությունն էր, հայտնում է ՌԴ դատախազությունը՝ հրապարակելով տեսանյութը։
Միջադեպի հետևանքով վնասվածքներ է ստացել 56-ամյա կինը, որին դուր չի եկել բարձր երաժշտությունը, որը լսում էր կողքի նստարանին նստած աղջիկը։
Տեսանյութում երևում է՝ ինչպես է դժգոհ կինը դիտողություն անում աղջկան ու փորձում խլել տեխնիկան։ Ի պատասխան՝ աղջիկը սկսում է ագրեսիվ հարվածել կնոջը։