Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-12-ը Բրյուսելում կմասնակցի ԵՄ ԱԳՆ խորհրդի ձևաչափով հանդիպման, որին ներկա կլինի նաև Բայրամովը։
Բրյուսելում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի հանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ:
«Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ բանակցություններ կամ հանդիպում չի նախատեսվում»,- NEWS.am-ի հարցին ի պատասխան նշեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Նշենք, որ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-12-ը աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում: Նախարար Միրզոյանը հրավիրված է մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին:
Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաև ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: