Փղերին անտառ քշելու համար մոբիլիզացվել է 250 տեղական պաշտոնյա և կամավոր։
Թաիլանդի բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարարությունը Պրաչին Բուրի նահանգի իշխանություններին հրամայել է առնվազն 100 փղից բաղկացած խումբը հետ քշել անտառ՝ դեկտեմբերի 4-ին կենդանիների՝ ֆերմաների վրա կատարված համատարած հարձակումներից հետո, հայտնում է Bangkok Post-ը։
Ինչպես հաղորդել Է հրատարակությունը, այս փղերն ապրել են վայրի բնության արգելավայրում, որը գտնվում Է հարևան Չաչոեն Սաո նահանգում: Դեկտեմբերի 4-ին փղերի խումբը սկսել է հարձակվել Պրաչինբուրիի ֆերմաների վրա՝ ուտելով այնտեղ աճեցված շաքարեղեգը, արքայախնձորը։
Փղերին անտառ քշելու համար մոբիլիզացվել է 250 տեղական պաշտոնյա և կամավոր։ Նրանք ֆերմերային տեխնիկա և պիկապ մեքենաներ են կայանել փղերի տեղաշարժի ճանապարհի երկայնքով: Կենդանիների գտնվելու վայրը որոշելու համար օգտագործվել են դրոններ, հաղորդում է հրատարակությունը։