Ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների ժամանակ կատարվում է միագումար մաքսային վճար (անկախ ավտոմեքենայի տարիքից) և բնապահպանական հարկ (եթե ավտոմեքենայի տարիքը մեծ է 5-ից):
Radar Armenia-ն ներկայացնում է, թե ինչպես է հաշվարկվում միագումար մաքսային վճարի և բնապահպանական վճարի չափը՝ ի լրումն նրա, թե ինչպես է տեղի ունենալու վրացական համարանիշներով մեքենաների մաքսազերծումը:
- Ինչի՞ց է կախված գանձվող գումարների չափը։
Միագումար մաքսային վճարի չափը մինչև 3 տարեկան ավտոմեքենաների համար կախված է ավտոմեքենայի արժեքից և շարժիչի ծավալից, իսկ 3 տարեկանից բարձր ավտոմեքենաների համար՝ բացառապես շարժիչի ծավալից, իսկ բնապահպանական հարկի չափը կախված է ավտոմեքենայի տարիքից և արժեքից։
- Ինչպե՞ս է հաշվարկվում միագումար մաքսային վճարի չափը։
Մաքսային ձևակերպման պահին եվրոն վերահաշվարկվում է դրամով։
- Ինչպե՞ս է հաշվարկվում բնապահպանական հարկի չափը։
- Ինչպե՞ս է որոշվում ավտոմեքենայի տարիքը և ինչի՞ հիման վրա։
Միագումար մաքսային վճարի հաշվարկման համար ավտոմեքենայի տարիքը հաշվարկվում է ավտոմեքենայի արտադրման ամսաթվից (օր, ամիս, տարի) մինչև մաքսային ձևակերպման ամսաթիվը (օր, ամիս, տարի) ընկած ժամանակահատվածով, իսկ բնապահպանական հարկի հաշվարկման համար ավտոմեքենայի արտադրման տարվանից մինչև մաքսային ձևակերպման տարին ընկած ժամանակահատվածով։
Ընդ որում, ավտոմեքենայի արտադրման ամսաթիվը որոշվում է տեխնիկական անձնագրի և (կամ) ավտոմեքենայի թափքի, ամրաշրջանակի նույնականացման պիտակների, ցուցանակների վրա կատարված նշումների հիման վրա։ Նշված տեղեկատվության բացակայության դեպքում՝ արտադրման տարեթիվը կարող է որոշվել նաև այլ այնպիսի աղբյուրներով, ինչպիսիք են՝ արտադրողի ներկայացուցչի եզրակացությունը, առևտրաարդյունաբերական պալատի եզրակացությունը, մաքսային փորձագետի եզրակացությունը, ինչպես նաև այլ տեղեկատու և տեղեկատվական աղբյուրներ։
Միագումար մաքսային վճարի հաշվարկման գծով՝ եթե վերը նշված տվյալներով որոշվել է միայն արտադրման տարին և հայտնի չէ ամիսը ու օրը, ապա արտադրության ամսաթիվ է համարվում որոշված տարվա հուլիսի 1-ը, իսկ եթե որոշվել է արտադրման տարին, ամիսը և հայտնի չէ օրը, ապա արտադրության ամսաթիվ է համարվում որոշված տարվա և ամսվա 15-ը։
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ վրացական պետհամարանիշով մեքենաներ ներմուծելիս մինչև 2024թ. հունվարի 1-ը մաքսազերծելու դեպքում, քաղաքացիները կարող են օգտվել պետական աջակցության ծրագրից։