ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այն արժեքների քաղաքական և տնտեսական համայնք է։
Եվրամիությունն ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն կոնկրետ որոշումներ դեռ չկան, «Իզվեստիա»-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
Միևնույն ժամանակ նա ասել է, որ Եվրամիությունը մտադիր չէ զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ:
«ԵՄ-ն չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այն արժեքների քաղաքական և տնտեսական համայնք է»,- ասել է Ստանոն։
Բացի այդ, Եվրամիությունը չի նախատեսում հայ զինվորականներին մարզել ԵՄ անդամ երկրների տարածքում, պարզաբանել է նա։