Տարածքում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կրակված 3 պարկուճ:
Դեկտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցում՝ «Կարաս» թոնրատան հետնամասում գտնվող զբոսայգում, կրակոցներ են հնչել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Տարածքում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կրակված 3 պարկուճ:
Ոստիկանության բաժանմունքների ծառայողները հիվանդանոցներում պարզել են՝ արդյոք նշված կրակոցների հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ չկան:
Դեպքի փաստով Քննչական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքներն ու կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: