Կգործարկվեն համայնքի էլեկտրական շչակները

ՆԳՆ փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն և «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմայով դասընթաց, որոնց ընթացքում գործարկվելու են համայնքի էլեկտրական շչակները:

ՆԳՆ փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print