Նոբելյան մրցանակակիրներ, խոշոր գործարարներ, պետությունների նախկին ղեկավարներ և քաղաքացիական հասարակության առաջնորդներ միավորվել են՝ կոչ անելով անվերապահորեն ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար կալանքի տակ պահվող հայերին։
Առավել հայտնի բանտարկյալներին բաց չթողնելը Բաքվի կողմից քաղաքական հաշվեհարդարի դրսևորման արտահայտություն է: ԱՄՆ Կոնգրեսում և Եվրոպական խորհրդարանում ամրապնդվում է Ալիևի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջը:
Միջազգային լայն ճանաչում և համբավ ունեցող ավելի քան 150 գործիչներ, ներառյալ՝ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, պետությունների նախկին ղեկավարներ, հայտնի գործարարներ և հումանիտար գործիչներ նամակ են ստորագրել՝ կոչ անելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել հայ բանտարկյալներին, այդ թվում՝ ութ քաղբանտարկյալներին՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ու բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք ապօրինաբար ձերբակալվել են սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ ներխուժելուց և այն գրավելուց հետո: Նրանցից բացի, տասնյակից ավելի գերիներ շարունակում են մնալ կալանքի տակ։
Նույն կերպ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն է (դեմոկրատ Կալիֆորնիայից) բանաձև ներկայացրել, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակումների ընթացքում կալանավորված բոլոր ռազմագերիներին և ներկայումս կալանքի տակ պահվող քաղաքացիական անձանց:
Գործարկված https://freearmenianprisoners.com/hy/ կայքում հասանելի են ստորագրողների (աջակիցների) ամբողջական ցուցակը և նամակի պատճենը:
Նամակի վերաբերյալ հարցերի կամ այս ջանքերին աջակցելու , թեմայի վերաբերյալ հարցազրույցներ կազմակերպելուհամար կարող եք կապ հաստատել contact@freearmenianprisoners.com էլ. հասցեով: