Որքան կկազմի տնտեսական աճը տարեվերջին

Ըստ Կենտրոնական բանկի նախագահի՝ հաջորդ տարի ակնկալվում է կայուն աճ։

Տնտեսական աճն այս տարեվերջին սպասվածից բարձր կլինի: Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա պարզաբանել է, որ տարեկան տնտեսական աճը կկազմի 8,3 տոկոս։ Հաջորդ տարի, նրա խոսքով, նույնպես ակնկալվում է կայուն աճ։ «Խոսքը 6,1 տոկոս աճի մասին է»,- հավելեց Գալստյանը։

Նրա խոսքով, պահպանվում է բարձր տնտեսական ակտիվությունը, որն ապահովվում է շինարարության և սպասարկման ոլորտների բարձր աճով։ «Աճի հիմնական շարժիչ ուժը սպառումն է։ Մանրածախ առևտուրը տարեկան կտրվածքով հոկտեմբերի տվյալներով կազմել է 17 տոկոս»,- ընդգծել է ԿԲ նախագահը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print