Արամ Ալոյանը միջազգային ամենաբարձր կարգավիճակի հավաստագիր է ստացել

Հանքարդյունաբերության ոլորտում նման հավաստագրումը լայն տարածում է գտել, քանզի անհրաժեշտություն է առաջացել ունենալ հստակ ամրագրված չափանիշներ, ըստ որոնց հնարավոր կլինի գնահատել և դասակարգել մասնագետներին ըստ իրենց կոմպետենտության աստիճանի:

«Գեոպրոմայնինգ» ընկերության գլխավոր լեռնային ինժեներ Արամ Ալոյանն արժանացել է Chartered Professional կամ հավաստագրված պրոֆեսիոնալ միջազգային կոչման։ Դա մասնագետի, այս դեպքում՝ լեռնային ճարտարագետի, միջազգային ամենաբարձր կարգավիճակի հավաստագիրն է կամ կոչումը: Սա հավաստիացումն է մասնագետի կարգի մասին և տալիս է հնարավորություն միջազգայնորեն ճանաչված հավաստագրմամբ ներկայանալու ցանկացած նախագծում կամ աշխատանքում:

Որպես կանոն մասնագետին տրվում է իրավունք անվան հետ միասին կրելու Chartered Professional (CP) կամ Chartered Professional Engineer (CEng) կոչումը: Նման հավաստագրումը լայն տարածում ունի ժամանակակից աշխարհում, բիզնես հարաբերություններում և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում:

Հանքարդյունաբերության ոլորտում նման հավաստագրումը լայն տարածում է գտել, քանզի անհրաժեշտություն է առաջացել ունենալ հստակ ամրագրված չափանիշներ, ըստ որոնց հնարավոր կլինի գնահատել և դասակարգել մասնագետներին ըստ իրենց կոմպետենտության աստիճանի: Այդ իսկ պատճառով միջազգային հեղինակավոր հաստատությունների կողմից, ինչպիսիք են AusIMM – The Australasian Institute of Mining and Metallurgy և բրիտանական IOM3 -The Institute of Materials, Minerals & Mining, մշակվել են կանոնադրություններ, ինչը հստակ և շատ խիստ չափորոշիչներով բնորոշում է մասնագետի մասնագիտական գիտելիքները, փորձը, հմտությունները, կառավարչական հմտությունները, անհրաժեշտ մասնագիտական կոմպետենցիաներին համապատասխանելությունը, միջազգային  ստանդարտների տիրապետումը և այլն: Այս կառույցներն ունեն բացառիկ իրավունք` շնորհելու նման կոչումներ:

Դեռևս 2021 թվականին մոտ 6 ամիս տարբեր քննությունների հարցազրույցների և հանձնաժողովներում քննարկումների արդյունքում հաստատվել է Արամ Ալոյանի՝ IOM3 – The Institute of Materials, Minerals & Mining բրիտանական ասոցիացիայի պրոֆեսիոնալ անդամի կոչումը և Chartered Engineer կարգավիճակը (Engineering Council կառույցի կողմից), այնուհետև 2023 թվականին՝ սեպտեմբեր ամսին հայտ ներկայացրեցի Chartered Professional հավաստագրման AusIMM – The Australasian Institute of Mining and Metallurgy հեղինակավոր հաստատություն՝ հանքարդյունաբերության ոլորտում: Մոտ 4 ամիս ամենատարբեր քննությունների, հարազրույցների և հանձնաժողովի դրական կարծիքից հետո, շնորհվեց Chartered Professional հավատագրումը/կոչումը:

Ըստ կանոնադրության՝ պարտադիր պահանջներից է տրամադրել հավաստի փաստաթղթեր, տեղեկություններ և ապացույցներ՝ գիտելիքների, աշխատանքային փորձի, միջազգային ստանդարտների իմացության, կառավարչական հմտությունների մասին ինչպիսիք են.

  • Մետաղական և ոչ մետաղական հանքավայրերի պաշարների գնահատման, պլանավորման, նախագծման, հանքարդյունաբերության գործառնությունների, պլանավորման, բյուջեի պատրաստման, ռիսկերի կառավարման, ռազմավարական զարգացման և կառավարման ոլորտում մեծ փորձ,
  • Ստորգետնյա և բաց լեռնային աշխատանքների նախագծման, ռազմավարական զարգացման, կառավարման կառուցվածքների մշակման, տեխնիկատնտեսական հիմնավորման, շահագործման, ռիսկերի կառավարման, բյուջեի պատրաստման, վերահսկման և նախագծերի կառավարման փորձ,
  • Ստորգետնյա և բաց լեռնային աշխատանքներում հանքաքարի արդյունահանման աշխատանքների կառավարում, դատարկ ապարների լցակույտերի նախագծում, օպտիմալացում, տեխնիկատնտեսական տվյալների վերլուծություն, ենթակառուցվածքների նախագծում, կառավարում, ջրհեռացման և օդափոխման աշխատանքների վերահսկում:
  • Ստորգետնյա և բաց լեռնային աշխատանքներում տեխնիկական անվտանգության միջազգային նորմերի տիրապետում:
  • Լեռնահանքային ձեռնարկությունների կառավարչական օղակներում աշխատանքային փորձ, ներգրավվածության միջազգային նախագծերում և տեխնիկական կառավարման փորձ:
  • Լեռնահանքային ակտիվների գնահատման, տեխնիկական աուդիտի, վերակառուցման և զարգացման ծրագրերի իրականացման փորձ:
  • Կորպորատիվ կառավարում, տնտեսագիտական ուսումնասիրությունների վերահսկում, գիտական և տեխնիկական ուսումնասիրությունների կառավարում:

Որպես մասնագետի որակների հավաստիացման միջոց՝ ներդրված է երաշխավորների պրոֆեսիոնալ հավաստագրի կանոնը: Ինչպես մասնագետի, այնպես էլ երաշխավոր անձանց համար կան հստակ կանոնադրային պահանջներ, և որպես երաշխավոր կարող են հադնես գալ միայն այդ պահանջներին համապատասխանող անձինք:

Որպես երաշխավորներ հանդես են եկել՝

Հայկ Ալոյան – Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն, ե.գ.թ

Ռոդնի Ստուպարիկ – ՊՏ Լորաքս ընկերության նախագահ, հավաստագրված ճարտարագետ, Կանադա

Վյաչեսլավ Զիրին – Սանկտ Պետերբուրգի լեռնային համալսարանի լեռնային ճարտարագետների ասոցիացիայի գործադիր տնօրեն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող հանքարդյունաբերության և ճարտարագիտական կրթության միջազգային իրավասությունների կենտրոնի իրավասությունների գնահատման բաժնի ղեկավար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print