Ցուցահանդես-մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի դեկտեմբերի 25-ը։
Ամանորյա միջոցառումներին ընդառաջ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանը հայտարարում է ցուցահանդես-մրցույթ:
«Ցուցահանդես-մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի դեկտեմբերի 25-ը Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ ներկայացնել ձեռագործ «այլընտրանքային» տոնածառեր և զարդարանքներ՝ նոր, ինքնատիպ, ժամանակակից լուծումներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մրցույթի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։