«Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածներում ձյուն է տեղում

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Ջերմուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց (դժվարանցանելի է)։

Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածներում, Դիլիջանի ոլորաններում, Արագածի տարածաշրջանում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

Գորիս քաղաքում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print