ԲԴԽ-ն այս տարի դադարեցրել է 7 դատավորի լիազորություն 

3 միջնորդություն էլ ստացվել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից:

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) 2023թ. ընթացքում Արդարադատության նախարարությունից ստացել է 14 միջնորդություն՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով: 3 միջնորդություն էլ ստացվել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից:

Այս տարի 7 դատավորի լիազորություն է դադարեցրել ԲԴԽ-ն՝ էական կարգապահական խախտման հիմքով: Լիազորությունները դադարեցված դատավորներից երեքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են, մեկը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, իսկ երեքը՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print