Կառավարությունը 65 մլն դոլար կհատկացնի ատոմակայանի շահագործման երկարացմանը

Որոշման ընդունումը հնարավորություն կտա ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգել մինչև 2036 թվականը։

Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով կառավարությունը 65 մլն դոլարի պայմանագիր կկնքի ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ։ Համապատասխան որոշումը ներառված է կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում։

Որոշման ընդունումը հնարավորություն կտա ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգել մինչև 2036 թվականը։

Ատոմակայանի ռեակտորային տեղակայանքի համակարգերում և սարքավորումներում բոլոր աշխատանքները պետք է համաձայնեցվեն Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր նախագծողի (АО «АЭП»), ռեակտորային տեղակայանքի գլխավոր կոնստրուկտորի (АО ОКБ «ГИДРОПРЕСС»), շահագործման գիտական ղեկավարի (НИЦ «Курчатовский институт») հետ: Բոլոր այդ կազմակերպությունները մտնում են «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կառուցվածքի մեջ կամ գտնվում են վերջինիս ազդեցության տիրույթում, պայմանագրերը կարող են կնքվել միայն «Ռուսատոմ Սերվիս» ընկերության միջոցով:

65 միլիոն դոլարը, որ պայմանագրի շրջանակում տրամադրվելու է ռուսական ընկերություններին, հատկացվելու է ատոմակայանին տրամադրվելիք բյուջետային վարկի շրջականում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print