Այս մասին Պապը հայտարարել է երեքշաբթի մեքսիկական N+ հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ցանկանում է, որ երբ մահանա, իրեն թաղեն Սանտա Մարիա Մաջիորե տաճարում՝ Հռոմի չորս գլխավոր տաճարներից մեկում։ Այս մասին Պապը հայտարարել է երեքշաբթի մեքսիկական N+ հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Տեղն արդեն պատրաստ է, ես ուզում եմ թաղվել Սանտա Մարիա Մաջիորեում: Այո, քանի որ ես շատ նվիրված եմ այս վայրին, ես միշտ գնացել եմ այնտեղ: Շատ ամուր կապ կա», – ասել է Պապը: «Ես արդեն հանդիպել եմ թաղման արարողության կազմակերպիչների հետ», – հավելել է նա։