Այդ մասին Էստոնիայի Հանրապետության ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ հանդիպումից հետո՝ համատեղ ասուլիսի ժամանակ, ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Գնահատում ենք տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ մեր ջանքերին աջակցող Էստոնիայի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հայտարարությունները: Այդ մասին Էստոնիայի Հանրապետության ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ հանդիպումից հետո՝ համատեղ ասուլիսի ժամանակ, ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Այժմ Հարավային Կովկասում ուժի կիրառման, հակամարտություններ չփակելու և արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար մեզ անհրաժեշտ է բոլոր հարևան երկրների հստակ հանձնառությունը և միջազգային գործընկերների ամուր, անկեղծ աջակցությունը: Կան, անշուշտ, մարտահրավերներ, կա բարդ պատմություն, բայց խաղաղության գործընթացում առաջ շարժվել հնարավոր է, եթե Ադրբեջանը ևս աներկբայորեն իր հավատարմությունը ցույց տա խաղաղության գործընթացին և հանրահռչակված սկզբունքներին, հստակ սահմանների փոխադարձ ճանաչմանը, տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ առանց երկիմաստությունների, ինչպես նաև հայտնի սկզբունքների հիման վրա տարածաշրջանային, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և վերագործարկմանը: Այս առումով մենք կարևոր ենք համարում նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որով հանդես է եկել ՀՀ-ն»,- ասաց Միրզոյանը:ՀՀ ԱԳՆ ղեկավարը նաև հիշեցրեց, որ վերը թվարկված սկզբունքները հավանության են արժանացել Գրանադայում քառակողմ հանդիպմանը ողջ միջազգային հանրության կողմից, և դրանք նույն այն սկզբունքներն են, որոնք արտացոլված են նաև ավելի վաղ՝ հուլիսին, ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի հայտարարության մեջ, որը նա արել է ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և իր ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով: