Ուշագրավ զարգացումներ՝ «Դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի» գործում. «Հրապարակ»

Մենք տեղեկացանք, որ գործը բաղկացած է 45 հազար էջից, այսինքն՝ ահռելի ծավալի գործ է: Դատախազությունը մասնավորապես վիճարկում է 200-ից ավելի գույքերի օրինականությունը, իսկ Ծառուկյանն ու նրա ընտանիքի անդամները պատրաստվում են դատարանում հիմնավորել այդ գույքերի ձեռքբերման օրինականությունը։

«Հրապարակ» թերթը գրում է. ««Դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի» գործով առաջին դատական նիստը նշանակվել է 2024 թ. հունվարի 17-ին։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանին։ Հիշեցնենք, որ դատախազությունն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում վիճարկում է Ծառուկյանի ողջ ունեցվածքի օրինականությունը։

Մենք տեղեկացանք, որ գործը բաղկացած է 45 հազար էջից, այսինքն՝ ահռելի ծավալի գործ է: Դատախազությունը մասնավորապես վիճարկում է 200-ից ավելի գույքերի օրինականությունը, իսկ Ծառուկյանն ու նրա ընտանիքի անդամները պատրաստվում են դատարանում հիմնավորել այդ գույքերի ձեռքբերման օրինականությունը։

Մեր տեղեկություններով, 90-ականներից ծագող այս գույքի օրինականության ապացուցումը ՀՀ իրավապահները գրեթե անհնարին են համարել, ուստի վստահ են եղել, որ Ծառուկյանը հաշտության է գնալու` գույքի ինչ-որ մաս զիջելով պետությանը: Սակայն պարզվում է` Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը, իր սնդուկներում պահպանել է անգամ 80-ականների հին ֆակտուրաներ, որոնք սովետի վերջին եւ անկախության առաջին տարիներին միլիոնների եկամուտ են բերել իր որդուն եւ հիմք հանդիսացել նրա հետագա հարստության համար: Դրանց առկայությունը, ասում են, բավականին փոխում է իրավիճակը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print