Նրա խոսքերից հետո բարձրախոսներից լսվել է շան բարձր ու երկար հաչոց, եվրոպացի պատգամավորները չեն զսպել իրենց ծիծաղը։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ելույթը Եվրախորհրդարանի նիստում «ավարտվել է» շան բարձր հաչոցով, որը հեռարձակվել է Ստրասբուրգում Եվրախորհրդարանի կենտրոնական նիստերի դահլիճի ձայնային համակարգով, գրում է ՏԱՍՍ-ը։
«Եկեք մեր քաղաքացիներին ցույց տանք Եվրոպայի հզորությունը, երբ նա միասնական է և գլուխը բարձր կանգնած է։ Փառք Եվրոպային»,- ասել է ֆոն դեր Լեյենը՝ եզրափակելով իր ելույթը ԵՄ Խորհրդում Իսպանիայի նախագահության արդյունքների վերաբերյալ։
Նրա խոսքերից հետո բարձրախոսներից լսվել է շան բարձր ու երկար հաչոց, եվրոպացի պատգամավորները չեն զսպել իրենց ծիծաղը։
ԵՀ ղեկավարը տեղի ունեցածը բացատրել է՝ շենքում ծառայողական շների առկայությամբ։