628 հարկ վճարողի մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, հսկողական միջոցառումների արդյունքում, ընդհանուր առմամբ առաջադրվել է շուրջ 193.65 մլն դրամի չափով տուգանք:

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 

Ըստ այդմ՝ 2023 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 628 հարկ վճարողի մոտ:

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, հսկողական միջոցառումների արդյունքում, ընդհանուր առմամբ առաջադրվել է շուրջ 193.65 մլն դրամի չափով տուգանք:

ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը և գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներն՝ այստեղ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print