Հայաստանում առաջին անգամ կանցկացվի աշխատանքի միջազգային համաժողով

Համաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։45-ին ՀՀ նախագահի նստավայրում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան 26/1)։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի աշխատանքի միջազգային համաժողով՝ «Սոցիալական արդարության խթանումը. աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով։

Միջոցառումը կիրականացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) նախագահությամբ։

Միջոցառմանը մասնակցելու նպատակով՝ առաջին անգամ Հայաստան կայցելի ԱՄԿ գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն։ Համաժողովին կմասնացեն մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, փորձագետներ ու սոցիալական գործընկերներ, որոնք հնարավորություն կունենան քննարկել համաշխարհային, տարածաշրջանային և ազգային աշխատաշուկաների մարտահրավերներն ու հնարավորությունները։

Միջոցառման հիմնական չորս թեմաների շրջանակում բանախոսները ելույթներ կունենան զարգացող աշխատաշուկայի մարտահրավերների, կանանց տնտեսական հզորացման, գլոբալ վերափոխումների ժամանակաշրջանում սոցիալական արդարության և մի շարք այլ թեմաների վերաբերյալ․ համաշխարհային տեխնոլոգիական փոխակերպումների համատեքստում կներկայացվի նաև աշխատանքի ապագայի տեսլականը։

Համաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։45-ին ՀՀ նախագահի նստավայրում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան 26/1)։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print