Խուզարկության ընթացքում նրա տնից առգրավվել են համակարգիչ, բջջային հեռախոս, փաստաթղթեր։
Ադրբեջանում լրագրողների նկատմամբ ճնշումները շարունակվում են:
Այս անգամ ուժայինները ձերբակալել են հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալիին, որը նյութեր է հրապարակում Abzas Media-ում: Նա նաև Turan գործակալության տնտեսական նորությունների բաժնի խմբագիրն է:
Խուզարկության ընթացքում նրա տնից առգրավվել են համակարգիչ, բջջային հեռախոս, փաստաթղթեր։
Ավելի վաղ լրագրողը հայտնել էր, որ նոյեմբերի 28-ին իրեն որպես վկա են կանչել Abzas Media-ի գործով: «Ինձ հարցրել են Abzas Media-ի ֆինանսավորման մասին, ես ասել եմ, որ դրա մասին ոչինչ չգիտեմ։ Ես այնտեղ հրապարակել եմ իմ լրագրողական հետաքննությունները, աշխատել եմ հեռավար կարգով, հազվադեպ եմ գնացել խմբագրություն, ուստի ֆինանսավորման մասին ոչինչ չգիտեմ։ Ես նրանց ասել եմ, որ պատասխանատու եմ իմ լրագրողական հետաքննությունների համար, դրանք հիմնված են փաստերի և փաստաթղթերի վրա։ Ես օրենքներ չեմ խախտել։ Դա իմ մասնագիտական աշխատանքն է»,- նշել է Հաֆիզ Բաբալին: