Քննարկվել է այդ գույքի տնօրինման հարցը և այն ամրացվել ՏԿԵ նախարարությանը։
ՊՆ «Եռաբլուր» պանթեոնի հողատարածքի՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Սարգսյանին պատկանող հատվածը պետականացվել է և, կառավարության որոշմամբ, ամրացվել ՏԿԵ նախարարությանը։
Ինչպես տեղեկացրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, գլխավոր դատախազության ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործերով իրականացվող ուսումնասիրություններով շահագրգիռ անձանց միջև կնքվել է 4 հաշտության համաձայնություն, որոնցով պետությանն է փոխանցվել 6 միավոր անշարժ և 1 միավոր շարժական գույք՝ տրամադրելով նշված գույքերից Հայաստանի սեփականության իրավունքով արդեն իսկ գրանցված գույքերի ցանկը։ Քննարկվել է այդ գույքի տնօրինման հարցը և այն ամրացվել ՏԿԵ նախարարությանը։