Երեկ հայրենադարձված ռազմագերիներն այսօր կանչվել են հարցաքննության․ ՔԿ

Նրանց մեծ մասը՝ 26-ը, գերեվարվել էին 44-օրյա պատերազմից մեկ ամիս անց՝ Արցախի Խծաբերդի դիրքերից։

Երեկ հայրենադարձված ռազմագերիներն այսօր կանչվել են հարցաքննության՝ տարբեր քրեական գործերի շրջանակում, «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նրանց մեծ մասը՝ 26-ը, գերեվարվել էին 44-օրյա պատերազմից մեկ ամիս անց՝ Արցախի Խծաբերդի դիրքերից։

«Ազատության» հետ զրույցներում նրանց ծնողները ևս հաստատեցին, որ այսօր առավոտյան տղաները Երևան են եկել՝ հարցաքննության։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print