Կառավարությունը 28 մլն դրամ հատկացրեց 50 դատապարտյալի կրթության համար

ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ՔԿՀ-ներում ազատազրկման ձևով պատիժ կրող 50 դատապարտյալից ստացել է դիմումներ՝  կրթության իրավունքն իրացնելու ցանկության մասին:

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 14-ի նիստում որոշեց 28 մլն դրամ հատկացնել քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալների միջնակարգ կրթություն ստանալու իրավունքը իարցնելու նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Այն դատապարտյալը, որին պատժից ազատելու ժամկետի լրանալուն կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին մնացել է մեկ տարուց ավելի, կարող է, անկախ տարիքից, օրենքով սահմանված կարգով իրացնել իր կրթության իրավունքը (միջնակարգ կրթություն ստանալ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին»:

ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ՔԿՀ-ներում ազատազրկման ձևով պատիժ կրող 50 դատապարտյալից ստացել է դիմումներ՝  կրթության իրավունքն իրացնելու ցանկության մասին:

Այս որոշմամբ առաջարկվում է՝ վերոնշյալ դատապարտյալների կրթության իրավունքի իրացումը ապահովելու համար Կազմակերպությանը լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print