Պուտինը խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման մասին

ՌԴ նախագահն ընդգծել է՝ առայժմ այդպիսի պայմաններ չկան, բայց Ռուսաստանը դրան պատրաստ է։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է հարաբերությունները վերականգնել Միացյալ Նահանգների հետ, բայց՝ դրա համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում։

«Մենք պատրաստ ենք հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ, մենք գտնում ենք, որ Միացյալ Նահանգները կարևոր երկիր է։ Երբ այնտեղ ներքին հիմնարար փոփոխություններ տեղի ունենան, երբ այնտեղ սկսեն հարգել այլ մարդկանց, այլ երկրներին, փնտրել փոխզիջումներ, ոչ թե պատժամիջոցների ու ռազմական գործողությունների միջոցով լուծել իրենց հարցերը, այդ ժամանակ էլ պայմաններ կստեղծվեն հարաբերությունների լիարժեք վերականգնման համար։ Առայժմ այդպիսի պայմաններ չկան, բայց մենք դրան պատրաստ ենք»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print