Չորեքշաբթի օրը այս պայմանագրերի գինն աճել է 2,35 դոլարով (3,2%)՝ հասնելով 76,61 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Նավթի գները շարունակում են աճել ուրբաթ օրը՝ նախորդ սակարկությունների 3%-ով բարձրանալուց և վերջին ութնյակի առաջին շաբաթը դրական տեղաշարժով ավարտելուց հետո:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի փետրվարյան ֆյուչերսների արժեքը կազմում է 76,96 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,35 դոլարով (0,46%) գերազանցում է նախորդ նստաշրջանի փակման ցուցանիշը։ Չորեքշաբթի օրը այս պայմանագրերի գինն աճել է 2,35 դոլարով (3,2%)՝ հասնելով 76,61 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այս անգամ թանկացել են 0,31 դոլարով (0,43%)՝ հասնելով 71,89 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ առուվաճառքի արդյունքների համաձայն՝ այս պայմանագրերի արժեքն աճել է 2,11 դոլարով (3%)՝ հասնելով 71,58 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։