2023թ.-ին Եվրասիական տարածաշրջանի բոլոր երկրներում դրական տնտեսական աճի տեմպ է կանխատեսվում։
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) հրապարակել է «ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ 2024-2026թթ»-ի զեկույցը, որի համաձայն՝ ՀՀ-ում 2023թ.-ին կանխատեսվում է 8.3% տնտեսական աճ, իսկ 2024 և 2025թթ.-ին ակնկալվում է համեմատաբար ցածր՝ 5.7% և 5.3% աճ։
ԵԱԶԲ կանխատեսումների համաձայն՝ 2023թ.-ին ՀՀ-ում գնաճը կկազմի 0.3%, իսկ 2024 և 2025թթ.-ին ավելի բարձր՝ 3.6%-ական։
2023թ.-ին Եվրասիական տարածաշրջանի բոլոր երկրներում դրական տնտեսական աճի տեմպ է կանխատեսվում՝ ՀՀ-ում՝ 8.3%, Տաջիկստանում՝ 8.2%, Ղազախստանում՝ 4․8%, Ղրղզստանում՝ 4․6%, Բելառուսում՝ 3․9%, ՌԴ-ում՝ 3.1%: