Ահաբեկչություն Իրանում. կա 12 զոհ

Հարձակման ընթացքում սպանվել և վիրավորվել են նաև մի շարք ահաբեկիչներ։

Առնվազն 12 ոստիկան է զոհվել Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգի Ռասկ քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա կատարված ահաբեկչական հարձակման հետևանքով։ Այդ մասին հայտնել է տարածաշրջանի վարչական կենտրոն Զահեդան քաղաքի դատախազ Մեհդի Շամսաբադին։

«12 ոստիկան է զոհվել, 7 մարդ վիրավորվել Ռասկ քաղաքի ոստիկանական տեղամասում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով», – մեջբերում է նրա խոսքը Fars գործակալությունը:

Նշվում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Ջայիշ-է-Զալլամ ահաբեկչական խմբավորումը։

Իր հերթին IRNA գործակալությունը հաղորդում է, որ հարձակման ընթացքում սպանվել և վիրավորվել են նաև մի շարք ահաբեկիչներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print