Բացահայտվել է աշակերտների հոսպիտալացման պատճառը

Հոսպիտալացված 8 երեխաներից 5-ը դուրս են գրվել, 3-ի վիճակը բավարար է։

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից այսօր հոսպիտալացված 8 երեխաներից 5-ը դուրս են գրվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նախարարությունից հայտնեցին նաև, որ 3-ի վիճակը բավարար է, բայց նրանք շարունակում են գտնվել են բժիշկների հսկողության տակ։

Նրանք բոլորն ունեցել են թուլություն, սրտխառնոց և գլխապտույտ։

Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ոստիկանները պարզել են երեխաների ինքնազգացողության վատթարացման պատճառը։

«10-րդ դասարանի աշակերտներից մեկն իր հետ դպրոց էր բերել գազային բալոն, որոնք վաճառում են որսորդական խանութներում։ Փչել էր այն միջանցքում, որից հետո երեխաների մոտ հազ է առաջացել»,– ասաց նա։

Նա տեղեկացրեց նաև , որ ոչ մի աշակերտի մոտ թունավորում չի եղել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն այսօր տարհանվել են ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print