Կթանկանա արդյոք գազը․ պարզաբանում է փոխվարչապետը

Գրիգորյանը հստակեցրել է՝ տեղեկություն ունի, որ «Գազպրոմն» ու «Գազպրոմ Արմենիան» արդեն 2024 թվականի պայմանագիրը կնքել են

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անդրադարձել է գազի սակագնին, նշել՝ իր տեղեկությամբ, 2024 թվականին սահմանին ռուսական գազի գինը չի փոխվի, և, ըստ այդմ, չի փոխվի նաև սպառողների համար սակագինը:

Գրիգորյանը հստակեցրել է՝ տեղեկություն ունի, որ «Գազպրոմն» ու «Գազպրոմ Արմենիան» արդեն 2024 թվականի պայմանագիրը կնքել են, և դրանով փոփոխություն նախատեսված չէ:

Հիշեցնենք՝ ռուսական գազի գինը սահմանին 1000 խորանարդ մետրի համար 165 դոլար է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print