Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ մի երիտասարդ խոստովանում է, որ ինքն է պատժել Երևանում լկտի պահվածք դրսևորած ռուսներին։
Նա ասում է, որ իր անունը Գևորգ է, ինքը մեկ տարի առաջ է եկել Ռուսաստանից։
«Ես բացատրեմ… էտ Յուլիա Ֆինեսը ու էտ տրանսգենդերը, որ կար.. այդ օրը ես եմ եղել, չեմ ասի՝ ով է, ինչ է եղել, որ չմտածեք՝ մենք խուլիգաններ ենք, безнравственный մարդիկ ենք»,-ասում է նա և նշում, որ 3-4 շաբաթ առաջ ինքը և իր ընկերը ոստիկանություն են գնացել, հաղորդում ներկայացրել նույն անձանց վերբերյալ՝ փաստարկներով, որ իրենց լավ չեն պահում, թմրանյութ են գովազդում, հայհոյում են և այլն։
«Լրիվ տվել ենք, մեզ ոչ մի բան չասեցին, 4 ժամ նստեցինք, հետո ասեցին՝ կզանգենք, 3 շաբաթ անցավ, բան չարին»,-ասում է նա և նշում, որ այլևս չեն հանդուրժել, գնացել են վերջիններիս տուն, առանց դիմադրության ներս մտել։
«Իրեն ոչ մեկ չի ծեծել, մի անգամ չափալախ են իրան տվել ու ճիշտ էլ արել են»,-ասում է երիտասարդը և նշում, որ ինքը չի փոշմանել արածի համար, որովհետև ոստիկանությունն անգործություն է դրսևորել։