Աղբատարի վարորդը փորձել է կասկածելի զանգվածներ և արգելված իրեր փոխանցել դատապարտյալներին

Ծառայողներն անմիջապես առգրավել են տոպրակը։

Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններ էին ձեռք բերել հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներին թմրամիջոցների և արգելված իրերի հնարավոր փոխանցման մասին։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

«Օպերատիվ տեղեկությունների իրացմամբ, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։45-ի սահմաններում, համապատասխան վայրում դարանակալած ծառայողները նկատել են, որ աղբահեռացման նպատակով հիմնարկ մուտք գործած աղբատար մեքենայի վարորդ Ա․Պ․-ն մոտեցել է մասնաշենքերից մեկի մոտ տեղադրված մետաղյա աղբամաններին և ձեռքին առկա պոլիէթիլենային տոպրակը թաքցրել դրանցից մեկի մոտ։ 

Ծառայողներն անմիջապես առգրավել են տոպրակը։ Զննությամբ պարզվել է, որ տոպրակում առկա են եղել երկու առանձնացված փաթեթներ, որոնցից մեկում հայտնաբերվել են էլեկտրական ծխամորճ, 3 բջջային հեռախոս, ականջակալներ, լիցքավորման սարքեր և բջջային հեռախոսի այլ պարագաներ։

Երկրորդ փաթեթում առկա են եղել ընդհանուր 34,2 գրամ քաշով դեղնականաչավուն, չոր զանգվածներ, ինչպես նաև ապակյա սրվակ՝ դեղնավուն հեղուկ զանգվածով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print