Հանրապետության գլխավոր տոնածառին զուգահեռ կվառվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում ամանորյա տոնական ձևավորում ստացած փողոցների և կամուրջների լույսերը:
Դեկտեմբերի 19-ին կվառեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Դեկտեմբերի 19-ին, ժամը 19:30-ին, բոլորիդ հրավիրում ենք Հանրապետության հրապարակ՝ մասնակիցը լինելու տոնական ամանորյա միջոցառմանը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հանրապետության գլխավոր տոնածառին զուգահեռ կվառվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում ամանորյա տոնական ձևավորում ստացած փողոցների և կամուրջների լույսերը: