Սրբի մասունքը եկեղեցում կմնա ժամը 11:00-ից մինչև 18:00-ը։
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում հավատացյալների հոգևոր մխիթարության և երկրպագության համար կդրվի Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի մասունքակիր խաչը։
Սրբի մասունքը եկեղեցում կմնա ժամը 11:00-ից մինչև 18:00-ը։
Երանաշնորհ հայրապետի վախճանման 850-րդ տարելիցի առիթով մասունքարանը Մայր Աթոռին է ընծայաբերվել Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու կողմից։
Այն Սուրբ Էջմիածին է բերվել Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ։