«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» և «Մուսավաթ» կուսակցությունները չեն մասնակցի նախագահի ընտրություններին

Մինչ այդ Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը պաշտոնապես առաջադրել է երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը:

«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը չի մասնակցի փետրվարի 7-ին նախատեսված նախագահի ընտրությանը: Որոշման մասին հայտնել է կուսակցության նախագահ Ալի Քերիմլին։

Ավելի վաղ արտահերթ ընտրությունը բոյկոտելու մասին էր հայտարարել «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը։ Քաղաքական ուժը բողոքել է, որ արտահերթ ընտրության գնալու որոշումը Իլհամ Ալիևը կայացրել է առանց հանրային քննարկումների՝ նվազագույնի հասցնելու ընդդիմության շանսերը։

«Իշխանությունը ցանկանում է ձևական գործընթացի վերածել ընտրությունը»,- հայտարարել է ընդդիմադիր կուսակցությունը:

Մինչ այդ Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը պաշտոնապես առաջադրել է երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print