Օդի ջերմաստիճանը կնվազի

Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում։

Հանրապետության տարածքում` 

դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն,  18-ի առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց։  Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային գոտիներում սպասվում է բուք։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի՝ 3-5, 18-19-ի գիշերը ևս  7-10 աստիճանով։

Երևան քաղաքում`   

դեկտեմբերի 17-ին կեսօրից հետո և երեկոյան սպասվում են տեղումներ քաղաքի բարձրադիր գոտում` ձյան տեսքով։ Դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print