Հարի Քեյնը 51 գոլով 2023-ի լավագույն ռմբարկուն է

Չորրորդ ցուցանիշն ունի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն՝ 49 գոլ։

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 30-ամյա հարձակվող 51-րդ գոլը խփեց 2023 թվականին եւ այս պահին լավագույն ռմբարկուն է օրացուցային տարում։

Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Բավարիան» 3:0 հաշվով հաղթել էր «Շտուտգարտին», Քեյնը դարձել էր դուբլի հեղինակ։Քեյնը տարվա առաջին կեսն անցկացրել է Լոնդոնի «Տոտենհեմում»։Այս տարվա լավագույն ռմբարկուների մրցավազքի երկրորդ տեղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն է, որն այս տարի խփել է 50 գոլ։ Նույնքան գոլ է խփել այս տարի նաեւ Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։Չորրորդ ցուցանիշն ունի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն՝ 49 գոլ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print