Պենտագոնի ղեկավարը ժամանել է Իսրայել՝ «քննարկելու ՀԱՄԱՍ-ի վերացման գործողությունները

«Վերահաստատելու Իսրայելի հանդեպ Ամերիկայի անսասան հավատարմությունը»։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ ժամանել է Թել Ավիվ, որտեղ մտադիր է հանդիպել Իսրայելի ղեկավարության հետ։

«Թել Ավիվում վայրէջք կատարելով՝ ես կհանդիպեմ պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ռազմական կաբինետի հետ՝ վերահաստատելու Իսրայելի հանդեպ Ամերիկայի անսասան հավատարմությունը, քննարկելու ՀԱՄԱՍ-ի ոչնչացման ուղղությամբ Իսրայելի գործողությունները, ընդգծելու խաղաղ բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտությունը և ապահովելու մարդասիրական օգնության հոսքը Գազա»,- գրել է Օսթինը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print