Գերմանիայի կանցլերը վարակվել է կորոնավիրուսով

«COVID-19-ի թեստը դրական է եղել: Ախտանիշները մեղմ են, ակնկալում եմ, որ հիվանդությունը կլինի թեթև»,- գրել է նա։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վարակվել է կորոնավիրուսով և աշխատում է հեռակա կարգով, հիվանդությունը թեթև է։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում:

«COVID-19-ի թեստը դրական է եղել: Ախտանիշները մեղմ են, ակնկալում եմ, որ հիվանդությունը կլինի թեթև»,- գրել է նա։

Ինչպես ճեպազրույցում պարզաբանել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյտը, Շոլցը չեղարկել է երեքշաբթի նախատեսված հանդիպումը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Պարզ չէ, թե կոնկրետ երբ է կատարվել թեստը։ Հեբեստրեյտը հավելել է, որ կանցլերը անցած աշնանը ևս մեկ անգամ պատվաստվել է Covid-ի դեմ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print