Նշվում է, որ Ջիլ Բայդենն առաջինն է նստել ավտոշարասյան մեքենան, իսկ Բայդենի դուրս գալն ընդհատվել է այն պահին, երբ «մեքենան հարվածել է ավտոշարասյան ամենագնացին»:
ԱՄՆ-ում ավտոմեքենայի վարորդը բախվել է նախագահ Ջո Բայդենի ավտոշարասյան մեքենաներից մեկին, երբ պետության ղեկավարը դուրս էր գալիս իր նախընտրական քարոզարշավի շտաբից,Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան լրագրողների խումբը։
Նշվում է, որ Ջիլ Բայդենն առաջինն է նստել ավտոշարասյան մեքենան, իսկ Բայդենի դուրս գալն ընդհատվել է այն պահին, երբ «մեքենան հարվածել է ավտոշարասյան ամենագնացին»:
«Ուժեղ ձայն է լսվել, և նախագահը կանգնած է մնացել մեքենայի մոտ` դեմքի զարմացած արտահայտությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նախագահի թիկնազորն անմիջապես շրջապատել է բախված ավտոմեքենան, որը տեղական համարանիշներով Սեդան է եղել, ապա զենքն ուղղել է վարորդի վրա, որը մնացել է ղեկին նստած` ձեռքերը վեր բարձրացրած:
ԱՄՆ-ի առաջին դեմքերի պաշտպանության համար պատասխանատու Գաղտնի ծառայության ներկայացուցիչ Սթիվ Քոփեքը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ավտոշարասյան հետ կապված միջադեպը կանխամտածված չի եղել: