Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Թալինի, Սիսիանի, Գորիսի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: