Ղարիբաշվիլին հիշեցրել է, որ հարևան երկրների միջև ինտենսիվ այցեր են իրականացվել։
Վրաստանի խաղաղ նախաձեռնությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև տվել է կոնկրետ արդյունքներ։ Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով 2023 թվականի արդյունքների մասին զեկույցը։
Նա նշել է, որ Վրաստանի կառավարությունը սերտ բարեկամական հարաբերություններ է պահպանում տարածաշրջանի գործընկերների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ։
«Մենք, անշուշտ, շահագրգռված ենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմամբ։ Վրաստանը կարևոր ներդրում ունի այս նպատակին հասնելու գործում։
Որոշ ժամանակ առաջ Վրաստանում էին Ադրբեջանի վարչապետն ու Հայաստանի վարչապետը, և մենք բացառիկ հնարավորություն ունեցանք եռակողմ հանդիպում անցկացնելու։
Կարծում եմ՝ սա հետաքրքիր նախադեպ էր, որին մենք հասել ենք»,- ասաց վարչապետը։
Ղարիբաշվիլին հիշեցրել է, որ հարևան երկրների միջև ինտենսիվ այցեր են իրականացվել.
«Ես մի քանի անգամ եղել եմ Ադրբեջանում, Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը եղել են Վրաստանում, մենք շարունակում ենք ռազմավարական գործընկերությունը և համագործակցությունը Թուրքիայի հետ բարձր մակարդակով»։